Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-12-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 51. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 51. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)

1. Ցանկացած հայտ, որը ներկայացված է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։ Այդպիսի դիմում պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել՝

1) մինչև պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին կամ գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին որոշման ընդունումը՝ հայտի քննարկման ցանկացած փուլում.

2) ապրանքային նշանի գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին որոշման դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում:

2. Ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)` բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները այդ գրանցումների միջև։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝

1) պետական լիազոր մարմնում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.

2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով պետական լիազոր մարմնի ընդունած որոշման բողոքարկման հետ։

3. Զատված հայտերը և զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը, եթե այդպիսին կա։

4. Հայտի կամ ապրանքային նշանի զատման մասին դիմումի հետ ներկայացվում է նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:

5. Հայտը կամ ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

6. Զատված գրանցումների մասին տեղեկությունները պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը։

8. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

9. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման օգտին:

(51-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-155-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-143-Ն)

(13.04.23 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։