Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-23-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների)) մոտ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակահատվածում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, բացի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշմամբ:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս.

բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.

դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.

ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.

զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում.

է) (ենթակետը հանվել է 11.12.02 ՀՕ-480-Ն)

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքում.

թ) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ` օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով.

ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

(5-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 06.11.02 ՀՕ-453-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն, խմբ. 05.02.13 ՀՕ-2-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։