Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,
- Կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը,
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն,
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը,
- լիցենզավորող պետական մարմինները,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն,
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,
- Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որն օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որի արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում և իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկային հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:
(2-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 07.10.03 ՀՕ-12-Ն, 24.09.03 ՀՕ-8-Ն, 09.06.04 ՀՕ-90-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-235-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-82-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-121-Ն, փոփ. 22.10.08 ՀՕ-180-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն, 23.06.11 ՀՕ-243-Ն, 17.12.14 ՀՕ-258-Ն, 12.05.16 ՀՕ-75-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-66-Ն, 17.11.17 ՀՕ-205-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-299-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-174-Ն, 21.03.18 ՀՕ-195-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-369-Ն, 03.03.21 ՀՕ-93-Ն)