Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով, կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակվող ստուգումների:

3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածով նախատեսված որոշումների վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

(11-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, փոփ., լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-130-Ն, 17.12.14 ՀՕ-258-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն, 21.12.17 ՀՕ-299-Ն, 09.06.22 ՀՕ-175-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։