Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերի: Ուսումնասիրություն է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:

Որևէ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման առանձին կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ չեն առաջադրվում:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 12.1-րդ հոդվածով:

(1-ին հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։