Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-08-02-ից մինչև 2008-11-15։Բացել գործող տեքստը

Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2008-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը

1. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից, խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ակտի դեպքում` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), օրինակների քանակը և հերթական համարը:

Ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:

2. Կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3.0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ 15 աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին:

3. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։