Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են` - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները, - Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, - լիցենզավորող պետական մարմինները: Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները: 2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: 3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:
(2-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 07.10.03 ՀՕ-12-Ն)