Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-01-ից մինչև 2014-10-28։Բացել գործող տեքստը

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

գործել է մինչև 2014-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակվող ստուգումների:

3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմինը քննության է առնում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, փոփ., լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-130-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։