Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը
Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը
1. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից, խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ակտի դեպքում` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), օրինակների քանակը և հերթական համարը: Ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտումների թույլատրման պատճառները, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը: 2. Կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք 3 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին: 3. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: