Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2002-12-21։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

գործել է մինչև 2002-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է: Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս. բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով. գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ. դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս. ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ. զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում. է) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ. ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում: (5-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-172)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։