Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են` - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները, - Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը, - լիցենզավորող պետական մարմինները: Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները: 2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: 3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը: