Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունվարի 2006 թվականի N 28-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Անահիտ Հակոբյանի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. մայիսի 23-ի N 504-Ա հրամանը, 16 նոյեմբերի 2005 թվականի կրկնակի ուսումնասիրության արդյունքները, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Ա/Ձ Անահիտ Հակոբյանի 15 օգոստոսի 2005 թվականի N 751-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել Ա/Ձ Անահիտ Հակոբյանի Ա-XX- 000036 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/:

3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։