Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«10» նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 1995 թ. N 67

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Էջմիածնի պահածոների գործարանի ու «Պ և Ի Ֆուղ փրողակշըն թեքնոլոջի մենեջմենթ» ընկերության միջև «Հայկական տոմատի ընկերություն» համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին 1995 թվականի ապրիլի 11-ին կնքված պայմանագիրը, սեփականաշնորհել «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 15 կմ երկարությամբ երկաթգիծը` սահմանված կարգով այն հանձնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տնօրինությանը:

1.3. «Էջմիածնի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 45297 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 36240 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 15883 հազ. դրամ:

1.6. Գույքի գնումն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.1. Սեփականաշնորհել «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկությունը` «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքերը և դրանք հանձնել պատգամավորների Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

2.3. «Արթիկշին» համաշին ՊՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանել 45100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 36080 հազ. դրամ:

2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 44358 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3608 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը` «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9950 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7960 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2176 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1592 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկությունը` «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Այգեպարի գործարանը` այն թողնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տնօրինության տակ։

4.3. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 1 և 2 բնակելի շենքերը (գյուղ Այգեպար) և դրանք հանձնել պատգամավորների Տաուշի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

4.4. «Տաուշի պահածոների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9064 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7250 հազ. դրամ:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20763 հազ. դրամ:

4.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1450 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.9. Սահմանել, որ «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.10. Սահմանել, որ «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաուշի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Արթիկի գլխավոր պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6061 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4850 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 503,5 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 970 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի գլխավոր պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը` «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Իջևանի պանրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3280 հազ. դրամ:

6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6857,6 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 656 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իջևանի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկությունը` «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել 41 բնակելի տները և դրանք հանձնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

7.3. «Գյումրիի խաղալիքների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4413 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3530 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 985 հազ. դրամ:

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 353 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի խաղալիքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն հանձնել պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:

8.3. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3236 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2590 հազ. դրամ:

8.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 45362 հազ. դրամ:

8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1295 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Թույլատրել «RR» ՍՊԸ-ին գնել «Երարդշին» համաշինական պետական ձեռնարկությունից վարձակալած 2561 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել «Քրիստա» կոոպերատիվին գնել «Հայջերմամոնտաժ» պետական ձեռնարկությունից վարձակալած 938 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.1. Թույլատրել «Արուսյակ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայսանտեխմոնտաժ» պետական ձեռնարկությունից վարձակալած 839 հազ. դրամ արժեքով գույքը:

11.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.1. Սեփականաշնորհել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկությունը` «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

12.3. «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ սեփականաշնորհման ժամանակ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1688 հազ. դրամ:

12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 64,9 հազ. դրամ:

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 844 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.8. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.9. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտոտրանսպորտային տեխսպասարկման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

13.1. Թույլատրել «Վայոց» վարձակալական ձեռնարկությանը գնել Երևանի տրիկոտաժե ձեռնոցների արտադրական միավորումից վարձակալած (ք. Երևան, Գաջեգործների 44) 161 հազ. դրամ արժեքով գույքը:

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Չինար» ֆիրմային խանութների միավորումը:

14.2. «Չինար» ֆիրմային խանութների միավորման ներքոհիշյալ խանութները որպես «փոքր» օբյեկտներ սեփականաշնորհել իրենց աշխատավորական կոլեկտիվներին.

N 1 ֆիրմային խանութ քաղ. Վանաձոր, Թումանյան 1

N 2 ֆիրմային խանութ քաղ. Էջմիածին, Մ. Մաշտոցի 6

N 3 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 31ա

N 4 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 4

N 5 ֆիրմային խանութ քաղ. Կամո, Սարուխանյան 93ա

N 7 ֆիրմային խանութ քաղ. Սևան, Նալբանդյան 25

N 9 ֆիրմային խանութ քաղ. Աբովյան

N 10 ֆիրմային խանութ քաղ. Երևան, Աճառյան փող.

N 11 ֆիրմային խանութ քաղ. Կամո, Դաշտոյան փող.

N 12 ֆիրմային խանութ քտա Վարդենիս, Լեռնագործների փող.

14.3. Լուծարված «Չինար» ֆիրմային խանութների միավորման գույքը թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինության տակ:

14.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել իրենց աշխատավորական կոլեկտիվներին:

14.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

14.6. Սահմանել, որ սեփականաշնորհման պատճառով լուծարված «Չինար» ֆիրմային խանութների միավորման աշխատակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նշված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհմանը:

14.7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում «Չինար» միավորման խանութների պարտքերի մասին տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 10-ից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։