Հոդված 1
Հոդված 1.
«Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60-64-րդ կետերով.
«60) ապահովագրական փաթեթում ներառված դեղ՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների կամ վիճակների դեպքում բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին համապատասխան ապահովագրված անձին տրամադրվող, Կառավարության հաստատած ցանկում ներառված դեղ․
61) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գին` ապահովագրական փաթեթի շրջանակում դեղ ձեռք բերելու` սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված գին.
62) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման գին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի նկատմամբ հաստատված հավելյալ չափի կիրառման արդյունքում ստացվող դրամական միավոր.
63) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` դրամական արտահայտությամբ.
64) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ցանկ` Կառավարության հաստատած ցանկ, որտեղ սահմանվում են ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համընդհանուր անվանումը, դեղաձևը, դեղաչափը՝ օրենքին համապատասխան:»: