Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.36-րդ հոդվածով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.36-րդ հոդվածով․

«Հոդված 47.36․ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության և սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

2. Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։