Հոդված 7
Հոդված 7.
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները
1. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) արյան ազգային ծրագրի մշակումը և ներկայացումը կառավարության հաստատմանը.
3) օրենքով սահմանված կարգով արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության և որակի ապահովման պետական վերահսկողությունը.
4) փոխներարկման համար անհրաժեշտ քանակության արյան և դրա բաղադրամասերի պլանավորումը, ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.
5) դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու հաճախականության հաստատումը.
6) դոնորության համար հակացուցումների ցանկի հաստատումը.
7) դոնորի իմունացման կարգի հաստատումը.
8) դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևերի հաստատումը.
9) դոնորի բժշկական հետազոտությունների ցանկի և հետազոտությունների իրականացման կարգի հաստատումը.
10) արյան և դրա բաղադրամասերի, արյան նմուշի հետազոտության ցանկի և հետազոտությունների կարգի հաստատումը.
11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.
12) արյան և դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական փաստաթղթերի ձևերի ու դրանց լրացման կարգերի հաստատումը.
13) արյան և դրա բաղադրամասերի պաշարների հավաքման և պահպանման կարգի հաստատումը.
14) արյան ռեեստրի վարումը.
15) արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.
16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.
17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.
18) արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)