Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները

1. Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի և (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:

2. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են համապատասխան առողջապահական հաստատություններում` առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

4. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։