Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-10-29-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 5. Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը

1. Դեռահասներն իրավունք ունեն`

1) սեռական դաստիարակության, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման.

2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ.

3) բարյացակամ և մեկուսի պայմաններում ստանալ մատչելի ու լիարժեք բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժօգնություն` սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջության հարցերի հետ կապված:

2. Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք՝ ընտանիքի, առողջապահական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ սերտ համագործակցությամբ։

3. Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերը մշակվում և իրականացնում են կրթության ու առողջապահության ոլորտների գործադիր մարմինները՝ շահագրգիռ հասարակական և այլ կազմակերպությունների, համայնքների, ինչպես նաև իրենց՝ երիտասարդ մարդկանց գործուն մասնակցությամբ՝ հաշվի առնելով ազգային ավանդույթները, բարոյական արժեքներն ու միջազգային փորձը, ելնելով դեռահասների տարիքային, հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։