Հոդված 38. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները
Հոդված 38. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության, մաքսային և առողջապահության բնագավառի լիազորված մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման գործունեությունը համակարգում են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում խնդիրների լուծման համար իրավասու մարմինները:
3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման կազմակերպումն իրականացվում է նպատակային ծրագրերին համապատասխան:
(38-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)