Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը
Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Դատավորների, դատախազների, ինչպես նաև քննիչների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց հարցումները՝ կապված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության հետ, կատարում են պաշտոնատար անձինք նշված հարցումների ստացման օրվանից սկսած 3 օրվա ընթացքում՝ չհաշված հանգստյան և տոնական օրերը:
2. Նշված հարցումներով տեղեկությունները բանկային և վարկային կազմակերպությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(40-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 09.06.22 ՀՕ-214-Ն)