Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-20-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

1. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը թույլատրվում է միայն սույն օրենքով նախատեսված նպատակներով:

2. Բժշկական նպատակներով օգտագործվող նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը և պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին՝ նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում: Եթե մշակված թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը ենթադրվում է օգտագործել բժշկական նպատակներով, ապա նրա կլինիկական փորձարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(13-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։