Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 34. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության հաշվետվությունը
Հոդված 34. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության հաշվետվությունը
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ՝ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:
(34-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)