Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը
Հոդված 10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության համար լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ բարդ ընթացակարգով:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են մինչև երեք տարի ժամկետով:
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(10-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)