Հոդված 32. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ
Հոդված 32. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձանց՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության, առողջապահության, ազգային անվտանգության, մաքսային ոլորտների պետական կառավարման լիազոր մարմինների, գիտությունների ազգային ակադեմիայի փորձագիտական ստորաբաժանումներում կամ կազմակերպություններում, ինչպես նաև այն մարմիններում, որոնց Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն վերապահված են համապատասխան լիազորություններ, իսկ փորձաքննությունները և դրանց հետ ուղղակիորեն կապված այլ գործողություններն իրականացվում են առանց լիցենզիայի:
(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)