Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-01-ից մինչև 2013-10-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 41. Առանձին տեսակների մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները

գործել է մինչև 2013-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 41. Առանձին տեսակների մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները

1. Քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների և օրինական շահերի պահպանման, երկրի պաշտպանության ապահովման և անվտանգության նպատակով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլությամբ հիվանդների համար սահմանվում են սահմանափակումներ՝ կապված մասնագիտական և առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ:

2. Սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների պաշտոնատար անձինք և իրավաբանական անձանց ղեկավարները, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց ազատում են մասնագիտական ցանկացած տիպի գործունեության և առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից:

3. Առանձին տեսակների մասնագիտական և առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության ցանկը, որով զբաղվելու համար կատարվել են սահմանափակումներ և նշված են սույն հոդվածի առաջին մասում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(41-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։