Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-10-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

Հոդված 22. Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը

(վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-203-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-115-Ն)

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`

1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ

2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում համապատասխան հոգեբուժական կազմակերպության տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար:

(22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն, խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն, 23.05.11 ՀՕ-203-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-115-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։