Գլուխ 5 · ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 19. Հոգեբուժական վկայարկումը
Հոդված 19. Հոգեբուժական վկայարկումը
1. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությամբ:
2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար։
3. Եթե բժիշկ-հոգեբույժը հոգեբուժական վկայարկմամբ հաստատում է, որ անձը, իր ներկա հոգեկան վիճակով պայմանավորված, վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ապա նա հոսպիտալացվում է հոժարակամ կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: