Գլուխ 3 · ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁԻ ՄՈՏ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԱԽՏՈՐՈՇԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողները
Հոդված 13. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողները
1. Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են բժիշկ-հոգեբույժները և ընտանեկան բժիշկները` մասնագիտական անհրաժեշտության դեպքում համագործակցելով հոգեբանի, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետների հետ:
2. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգը սահմանում է լիազոր մարմինը: