Հոդված 21. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից ՀԻՎԱՆԴԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
Հոդված 21. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից ՀԻՎԱՆԴԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 07.10.09 ՀՕ-185-Ն)
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը, կամ եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում: Այս դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը և ժամը:
(21-րդ հոդվածը խմբ. 19.05.09 ՀՕ-127-Ն, փոփ. 07.10.09 ՀՕ-185-Ն)