Հոդված 12. Կառավարության լիազորությունները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում
Հոդված 12. Կառավարության լիազորությունները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Կառավարությունը`
1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեծահասակների և երեխաների համար․
2) ապահովում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական ուսուցումը.
3) ստեղծում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային թերապիայի, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հարմարեցված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար.
5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները: