Գլուխ 6 · ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների բողոքարկումը և պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Հոդված 27. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների բողոքարկումը և պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
1. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունները (անգործությունը), որոշումները, մասնագիտական եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: