Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-11-14-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ

Հոդված 19. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:

2. Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ և հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետևանքների մասին:

3. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հիվանդի վիճակի և հետազոտման բնույթի վերաբերյալ վերջիններիս լիարժեք տեղեկություն տալուց հետո:

4. Հոգեբուժական հետազոտումը կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը, հոգեկան վիճակից ելնելով, անկարող է արտահայտել իր ազատ կամքը և չունի օրինական ներկայացուցիչ:

(19-րդ հոդվածը լրաց. 07.10.09 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։