Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37. Արտաքին գործերի նախարարության լիազորությունները

գործել է մինչև 2016-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 37. Արտաքին գործերի նախարարության լիազորությունները

1. Արտաքին գործերի նախարարությունը լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության հարցում:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը և ակտերը, որոնք կազմել են իրենց հյուպատոսական տարածքների իրավասու մարմինները: Հյուպատոսական ծառայությունները նաև աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։