Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-10-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը

1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը:

Փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով:

2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։