Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը
Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը
1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը:
Փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով:
2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված անձանց վերաբերյալ վարույթների:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-185-Ն)