Գլուխ 5 · ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման առանձնահատկությունները
Հոդված 18. Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման առանձնահատկությունները
1. Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքում կիբեռանվտանգության պետական կառավարումը և կարգավորումն իրականացվում են՝ հաշվի առնելով Կառավարության հաստատած կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ցանկը:
2. Ծառայություն մատուցողը պարտավոր է սույն օրենքից բխող կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային միջոցներ ձեռնարկել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության պատշաճ ապահովման համար, համագործակցել իրավասու պետական մարմինների հետ, ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն կիբեռմիջադեպերից պաշտպանության միջոցների, ինչպես նաև դրանց հայտնաբերման, կանխարգելման, հետևանքների վերացման մեթոդների վերաբերյալ: