Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.31-րդ հոդվածով.
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.31-րդ հոդվածով.
«Հոդված 189.31. «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտելը
1. Տեղեկատվությունը տնօրինողի կողմից պաշտոնական կայքէջի պահպանումն ու սպասարկումը սահմանված կարգով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգով նախատեսված պահանջները չպահպանելը կամ տվյալներ կամ տեղեկություններ մշակելուն օրենքով և այլ իրավական ակտերով ներկայացվող պահանջները չապահովելը կամ խախտելը, եթե տվյալ արարքը չի հանգեցրել անձնական տվյալների արտահոսքի և չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը հանգեցրել է անձնական տվյալների արտահոսքի, եթե այն չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
4. Պետական տեղեկատվական համակարգում (ներառյալ՝ տեղեկատվական շտեմարանները) տվյալների մշակման, կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
5. Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման կամ դադարեցման՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»: