Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.7-րդ հոդվածով.
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.7-րդ հոդվածով.
«Հոդված 133.7. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:»: