Հոդված 22. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում
Հոդված 22. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ, եթե նշված տվյալները, նյութերը և տեղեկությունները պահանջելու մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
2. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ պահանջելիս Հանձնաժողովը տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տվյալներ, նյութեր և տեղեկություններ ներկայացնելու իրավական հետևանքների մասին:
3. Հիմնավոր միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ:
4. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը: