Գլուխ 3 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 9
Հոդված 9.
Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների ստեղծումը և տարածումը
Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները ստեղծում են ստորագրող անձը կամ հավաստագրման կենտրոնը` օգտագործելով ապարատային և (կամ) ծրագրային միջոցներ: Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները, բոլոր շահագրգիռ անձանց կողմից օգտագործման համար, տարածում է`
ա) ստորագրող անձը՝ անձամբ հանձնելով կամ հաղորդելով այդ տվյալները կամ տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.
բ) հավաստագրման կենտրոնը՝ ի պատասխան շահագրգիռ անձանց կողմից կատարված հարցման։