Գլուխ V · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11.10. Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրը
Հոդված 11.10. Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրը
1. Լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների ռեգիստրն ստեղծում և վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը: Ռեգիստրի հիմնական նպատակը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և ՇՄԶ հավաստագրված մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, գրանցամատյանի վարումը, մոնիթորինգի և վարկանիշավորման իրականացումը (ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում) և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումն ապահովելն է:
2. Գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը, ինչպես նաև այն պետական մարմինների ցանկը, որոնց տրամադրվում է ռեգիստրից օգտվելու հասանելիություն, հաստատում է Կառավարությունը: