Հոդված 11
Հոդված 11.
Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն և այլ օրենքներով:
Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ընդունել համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման պահանջներին, սահմանում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման կանոնները տվյալ համայնքում:
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-7-Ն)
(11-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-167-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն)