Գլուխ VIII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26.2. Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները
Հոդված 26.2. Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները
Հողային օրենսգրքի 24 հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 13 և 14 հոդվածներով, 17 հոդվածի տասնութերորդ մասով, 23 հոդվածի երկրորդ մասով, 24 հոդվածի երկրորդ մասով, 25 հոդվածի երկրորդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը` «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ:
(26.2 -րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, 01.03.23 ՀՕ-93-Ն)