Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 4. Նոտարի անկախությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Նոտարի անկախությունը

1. Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել նոտարի գործունեությունը, միջամտել դրան կամ ներգործել դրա վրա:

2. Նոտարի գործունեությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և հիմքերով:

3. Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ նոտարական տարածք: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում: Նոտարական գործունեություն իրականացնող նոտարների հաստիքները չեն կարող կրճատվել: (4-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-108-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն)

(12.07.23 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։