Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.
բ) հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող համապետական և տեղական նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ: