Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2024-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների` պետության պատվիրակած լիազորություններն են`

ա) հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելն ու օգնելը:

2. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր լիազորություններն են`

ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.

բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.

գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.

դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։