Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

Հոդված 29. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

գործել է մինչև 2024-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվության ապահովումն իրականացվում է հրդեհային անվտանգության ապահովման համակարգում այնպիսի հատուկ տեղեկատվության համակարգեր և տվյալների բանկեր (այսուհետ` տեղեկատվության համակարգ) ստեղծելու և օգտագործելու միջոցով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարման համար:

Հրդեհային անվտանգության մասին տեղեկությունները տեղեկատվության համակարգերում մտցնելու հիմքը և կարգը, ինչպես նաև դրանց հետ պաշտոնատար անձանց և քաղաքացիների ծանոթացման պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության լիազորված մարմինները և մյուս պետական մարմինները պարտավոր են անմիջապես և անհատույց կարգով տեղեկացնել պետական հակահրդեհային ծառայությանը և տեսչական մարմնին հրդեհային անվտանգության համար անբարենպաստ դեպքերի և կանխագուշակումների մասին:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղեկացնեն բնակչությանը հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ընդունած որոշումների մասին և աջակցեն հրդեհատեխնիկական գիտելիքների տարածմանը:

(29-րդ հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-370-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։