Հոդված 28. ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հոդված 28. ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Օբյեկտների, այդ թվում` շենքերի և շինությունների նախագծման և շինարարության ընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե այնտեղ չեն կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:
Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերի կամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ` քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ: