Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը և տեխնիկական քննությունը

1. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած`

ա) տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք.

բ) մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը:

2. Սույն հոդվածով նախատեսված տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:

3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:

(10-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն, փոփ. 24.10.25 ՀՕ-328-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։