Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-30-ից մինչև 2025-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. Տեխնիկական անվտանգության պահանջներն արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի նկատմամբ

գործել է մինչև 2025-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տեխնիկական անվտանգության պահանջներն արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի նկատմամբ

1. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության՝ նախագծային փաստաթղթերի հաստատումն արգելվում է:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցումը, շահագործումը, ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, կոնսերվացումը, ապամոնտաժումը կարող են իրականացվել միայն նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:

Սույն մասում նշված աշխատանքների կատարման ընթացքում սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերից ցանկացած շեղում արգելվում է:

3. Նախքան արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) փորձագիտական եզրակացությամբ պետք է հավաստված լինի օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին:

Արգելվում է առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության սկսել արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։